Բյուրականում բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել է ուղղաթիռ - RadioVan.fm

Онлайн

Բյուրականում բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել է ուղղաթիռ

2017-09-06 12:46 , Общество, 1140

Բյուրականում բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել է ուղղաթիռ

Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր:

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:

Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 3-ին, 15:26-ին: ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ՝ այն հաջողվել էր մարել, բոլոր օջախները հանգցվել էին, սակայն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, Բյուրականի անտառում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, որն էլ մինչ այսօր դեռ մարել չի հաջողվում:

Лента

Рекомендуем посмотреть