Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Դանիայի ընտրանուց` 1:4 - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Դանիայի ընտրանուց` 1:4  

2017-09-04 22:09 , Спорт, 1985

Հայաստանի հավաքականը  պարտություն կրեց Դանիայի ընտրանուց` 1:4

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն անցկացրեց E խմբի 8-րդ տուրի հանդիպումը՝ կրելով 6-րդ պարտությունը: Դանիան մեր հարկի տակ հաղթեց 4:1 հաշվով:

Ամեն ինչ լավ էր սկսել. 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը հիասքանչ գոլ խփեց Շմեյխելի դարպասը: Բայց... այդքանով մեզ համար ամեն ինչ ավարտվեց:

11 րոպե անց Թոմաս Դիլեյնին խփեց պատասխան գոլը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ խաղն անցավ հյուրերի առավելությամբ: Նրանք վերահսկում էին գնդակի տեղաշարժը և դա անում էին բավականին վստահ:

29-րդ րոպեին զգացվեց Էրիկսենի գերբարձր կարգը: Տուգանայինից շքեղ հարված և գոլ՝ 1:2: Ավելացված ժամանակում էլ Դիլեյնի հեթ-տրիկ՝ 1:4:

Հայ ֆուտբոլիստները երկորդ խաղակեսում փորձում էին ավելի շատ գրոհել, բայց սրությունը պակասում էր, իսկ հուսատությունը՝ ավելի նկատվում:

Խաղավերջից 8 րոպե առաջ էլ Դելայնին հանեց հաղթողին առնչվող բոլոր հարցերը՝ դուբլ ձևակերպելով:

Հայաստանի հավաքականը կրում է 2-րդ անընդմեջ պարտությունը՝ 6 միավորով գտնվելով նախավերջին հորիզոնականում: Դանիացիները վաստակում են 16 միավոր՝ հավասարվելով Լեհաստանի հավաքականին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Лента

Рекомендуем посмотреть