Մայրաքաղաքում Էլեկտրական հեծանիվների լիցքավորման կայան է գործարկվել - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքում Էլեկտրական հեծանիվների լիցքավորման կայան է գործարկվել

2017-06-01 19:39 , Общество, 1347

Մայրաքաղաքում Էլեկտրական հեծանիվների լիցքավորման կայան է գործարկվել

Այսօր Երևանի կենդանաբանական այգու նախամուտքում գործարկվել է արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան: Այն «Արևորդի» հասարակական կազմակերպության նախագիծն է, որն իրականացվել է կենդանաբանական այգու գործընկեր կառույցների աջակցությամբ՝ «Կանաչ շարժունակությունը» ծրագրի շրջանակում:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվել և առաջիններից մեկն էլեկտրական հեծանիվ է վարել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: «Քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել էլեկտրական հեծանիվների մասսայականացման նախաձեռնություններին»,-վստահեցրել է փոխքաղաքապետը

Նշենք, որ արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների ևս 3 հիմնական լիցքավորման կայաններ առաջիկայում կգործարկվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

Лента

Рекомендуем посмотреть