Չինովնիկներն իրենց չափազանց կարևոր չպետք է զգան. վարչապետ - RadioVan.fm

Онлайн

Չինովնիկներն իրենց չափազանց կարևոր չպետք է զգան. վարչապետ

2017-06-01 17:30 , Политика, 1602

Չինովնիկներն իրենց չափազանց կարևոր չպետք է զգան. վարչապետ

«Շատ ուշադիր պետք է լինել, որպեսզի մեր չինովնիկը իրեն չափազանց կարևոր չզգա»,-այդ մասին այսօր, կառավարության նիստի մեկնարկին, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ բարձրաձայնելով հավատարմագրված պարենային ու ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված խախտումների մասին:

Մոնիթորինգը պարզել է, որ լաբորատորիաները հայտագրված ոլորտներից դուրս ոչ ամբողջական ու հակասող փորձարկումներն են իրականացրել, ինչը վարչապետի խոսքով՝ դրանց գործունեությունը կասեցնելու հիմք է հանդիսանում, ինչպես նաև բարձրացնում է Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը՝ բացասաբար ազդելով նաև արտադրանքի վարկանիշի վրա։

Կառավարության ղեկավարը խնդրի կարգավորման նպատակով հանդես է եկել համապատասխան հանձնարարականով:

Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականի համաձայն էլ՝ պատկան մարմինները կհոգան ամռան ամիսներին քաղաքացիների և զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման մասին:

Այս ամենի վերաբերյալ մանրամասները՝ ռեպորտաժում.

Лента

Рекомендуем посмотреть