Շառլ Ազնավուրը բոլորին անձամբ կպատմի իր մասին. Հայաստանում բացվելու է ինտերակտիվ թանգարան - RadioVan.fm

Онлайн

Շառլ Ազնավուրը բոլորին անձամբ կպատմի իր մասին. Հայաստանում բացվելու է ինտերակտիվ թանգարան

2017-06-01 17:05 , Общество, 1610

Շառլ Ազնավուրը բոլորին անձամբ կպատմի իր մասին. Հայաստանում բացվելու է ինտերակտիվ թանգարան

Այսօր Երևանում հայր և որդի Շառլ և Նիկոլա Ազնավուրները հայտարարել են «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման և ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին:

ՀՀ նախագահն անձամբ է հանձնել շանսոյեին Կասկադում գտնվող «Ազնավուր» թանգարանի բանալիները: Թանգարանը լինելու է հիմնադրամի առաջին նախագիծը:

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Սարգսյանի ներկայացմամբ՝ այն լինելու է աշխարհում առաջին ինտերակտիվ թանգարանը, որտեղ հենց ինքը՝ հերոսն է պատմելու իր մասին:

«Երգիչն իր ամբողջ կենսագրությունը գրել, ձայնագրել է եւ հենց նրանից թանգարանի այցելուները կլսեն իր կյանքի պատմությունը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Քրիստինա Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ թանգարան են տեղափոխվելու նաև աշխարհահռչակ շանսոնյեի անձնական իրերը՝ առաջին դաշնամուրը, հավաքածուից սկավառակները՝ Էդիտ Պիաֆի, Սինատրայի ու այլ մաեստրոների կատարմամբ:

«Այնտեղ լինելու է ամբողջական գործիքավորման, ձայնագրման ստուդիա, որտեղ այցելուները կարող են Շառլի երգերի հետ միքս անել»,-ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի տնօրենը՝ նշելով, որ այդ ամենն արվում է անձամբ շանսոնյեի համաձայնությամբ:

Թանգարանի բացումը նախատեսված է 2018 թվականին:

Лента

Рекомендуем посмотреть