Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք. այսօր առանց ծխախոտի համաշխարհային օրն է - RadioVan.fm

Онлайн

Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք. այսօր առանց ծխախոտի համաշխարհային օրն է

2017-05-31 18:09 , Общество, 1296

Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք. այսօր առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Այսօր ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները յուրաքանչյուր տարի մայիսի 31-ին նշում են առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն այս տարի անցկացվում է՝ «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք» կարգախոսով:

Ծխախոտային համաճարակն ամենամեծ առողջապահական սպառնալիքներից է, ինչի հետևանքով տարեկան 6 միլիոն մարդ է մահանում: Մահացության դեպքերի ավելի քան 5 միլիոնը ծխախոտի սպառման արդյունք է, մինչդեռ՝ ավելի քան 600,000 մահվան դեպք պայմանավորված է պասիվ ծխելով, քանի որ ծուխն ազդում է չծխող մարդու առողջության վրա: Ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական նյութ, որից առնվազն 250-ը հայտնի է իր վնասակար հատկություններով, և ավելի քան 50-ը պատճառ է քաղցկեղի առաջացման համար: Կանխատեսումների համաձայն՝ եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև 2030 թվականն աշխարհում ծխախոտի բացասական ազդեցությունից կմահանա 8 մլն մարդ, մահերի 80%-ն էլ բաժին կհասնի ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչությամբ երկրներին։


Лента

Рекомендуем посмотреть