Երթևեկության փոփոխություններ՝ Կոմիտասի-Վաղարշյան և Հալաբյան փողոց-Մարգարյան խաչմերուկներում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության փոփոխություններ՝ Կոմիտասի-Վաղարշյան և Հալաբյան փողոց-Մարգարյան խաչմերուկներում

2017-08-18 18:01 , Общество, 1664

Երթևեկության փոփոխություններ՝ Կոմիտասի-Վաղարշյան և Հալաբյան փողոց-Մարգարյան խաչմերուկներում

2017թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Հալաբյան փողոց-Մարգարյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխությունների արդյունքում աջ շրջադարձով Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց՝ Ա.Խաչատրյան փողոցի ուղղությամբ, և Հալաբյան փողոցից դեպի Մարգարյան փողոց՝ Ֆուչիկի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Лента

Рекомендуем посмотреть