Խոսրովի անմատչելի տարածքներում դեռ ծխացող օջախներ կան - RadioVan.fm

Онлайн

Խոսրովի անմատչելի տարածքներում դեռ ծխացող օջախներ կան

2017-08-18 13:04 , Общество, 846

Խոսրովի անմատչելի տարածքներում դեռ ծխացող օջախներ կան

Այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ: ՀՀ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նշվում է նաև, որ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:

Лента

Рекомендуем посмотреть