Ամառը վաղվանից կվերադառնա. Գագիկ Սուրենյան - RadioVan.fm

Онлайн

Ամառը վաղվանից կվերադառնա. Գագիկ Սուրենյան

2017-08-17 19:21 , Общество, 1254

Ամառը վաղվանից կվերադառնա. Գագիկ Սուրենյան

«Շոգի և արևի երկրպագուներ, շատ մի տխրեք, վաղվանից ամառը կվերադառնա Հայաստան»,- այս գրառումը ֆեյսբուքյան իր էջում արել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա տեղեկացմամբ՝ օգոստոսի 18-22-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի բարձրացում մոտ 4-5 աստիճանով։

«Ինչպես և կանխատեսվել էր օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 16-ին և 17-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է անձրև և ամպրոպ, հատկապես առատ տեղումներ են գրանցվել Ամասիայի և Թալինի հատվածում 36-41 մմ։ Որպեսզի պատկերացնեք թե որքան առատ է եղել Թալինի և Ամասիայի հատվածում թափված անձրևը, պետք է ասեմ, որ այն կազմում է Երևանի ամբողջ օգոստոս ամսվա տեղումների միջին քանակի քառապատիկը:

օգոստոսի 18-22-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի բարձրացում մոտ 4-5 աստիճանով»,-գրում է նա՝ նկարներով ներկայացնելով տեղումնաբեր ամպերի շարժման ուղղությունը.

Лента

Рекомендуем посмотреть