Երթևեկության փոփոխություններ Գայի-Մոլդովական և Տերյան-Կորյուն խաչմերուկներում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության փոփոխություններ Գայի-Մոլդովական և Տերյան-Կորյուն խաչմերուկներում

2017-08-17 18:09 , Общество, 1009

Երթևեկության փոփոխություններ Գայի-Մոլդովական և Տերյան-Կորյուն խաչմերուկներում

2017թ. օգոստոսի 19-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ճանապարհային ոստիկանությունից նշում են, որ փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Մոլդովական փողոցից դեպի Գայի պողոտա՝ Աճառյան պողոտայի ուղղությամբ, և Տերյան փողոցից դեպի Կորյունի փողոց՝ Մաշտոցի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Лента

Рекомендуем посмотреть