Վերելակի հորանն ընկած 14-ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է - RadioVan.fm

Онлайн

Վերելակի հորանն ընկած 14-ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է

2017-05-31 17:50 , Общество, 1400

Վերելակի հորանն ընկած 14-ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է

Երեկ երեկոյան Վանաձորի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորն ընկած 14-ամյա աղջնակի առողջական վիճակը կայուն ծանր է: Նա այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի փոխանցմամբ՝ աղջկա վիճակի մեջ կա փոփոխություն, և կարող ենք ասել, որ կյանքին վտանգ չի սպառնում: Նա պոլիտրավմա է ստացել` կոնքի երկու ոսկրի և երկու ազդրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, թոքերի սալջարդ: «Երբ երեխայի վիճակը լրիվ կայուն լինի՝ նախատեսում ենք ոտքերի վիրահատություն կատարել»,-ասել է Չոբանյանը:

Նշենք, երկու ընկերուհիներ երեկ երեկոյան վերելակի խցիկում և հորանում են հայտնվել՝ 8-րդ հարկ բարձրանալիս: Խցիկում մնացած ընկերուհու պատմելով՝ չորրորդ հարկում վերելակների դռները բացվել են, նրանց թվացել է այն խափանվել է, որոշել են դուրս գալ, որպեսզի ոտքով հանգիստ բարձրանան, բայց վերելակի առաջին դռները փակվել են, ընկերուհիներից մեկը մնացել է արանքում՝ վայր ընկնելով հորանը:

Лента

Рекомендуем посмотреть