Հանրապետության հրապարակում լուսացույցների եռագույն ռեժիմները կփոխարինվեն միայն դեղին թարթողներով. ՃՈ - RadioVan.fm

Онлайн

Հանրապետության հրապարակում լուսացույցների եռագույն ռեժիմները կփոխարինվեն միայն դեղին թարթողներով. ՃՈ

2017-08-17 12:56 , Общество, 1108

Հանրապետության հրապարակում լուսացույցների եռագույն ռեժիմները կփոխարինվեն միայն դեղին թարթողներով. ՃՈ

Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թվականի օգոստոսի 17-ից Ամիրյան, Նալբանդյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի՝ հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:

Ճանապարհային ոստիկանությունից միաժամանակ հիշեցնում են, որ 2017 թվականի հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում երթևեկության առավելություն ունեն հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում է լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:

Лента

Рекомендуем посмотреть