Խոսրովի հրդեհից հիմնականում տուժել են սողուններն ու կրծողները - RadioVan.fm

Онлайн

Խոսրովի հրդեհից հիմնականում տուժել են սողուններն ու կրծողները

2017-08-16 17:51 , Общество, 945

Խոսրովի հրդեհից հիմնականում տուժել են սողուններն ու կրծողները

Խոսրովի անտառում օգոստոսի 12-ից բռնկված և մինչև այսօր շարունակվող հրդեհի հետևանքով խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել: Այդ մասին տեղեկացրել է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը փոխանցելով Աղասյանի հետ զրույցի մանրամասները՝նշում է, որ հիմնականում չթռչող միջատները, սողունները, կրծողներն են տուժել հրդեհից:

Մասնագետը նաև նշել է, որ սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկարտարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Աղասյանը պարզաբանել է, որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում անգամ կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:

Հավելենք, որ ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, ժամը 16:12-ին ռուսական օդանավն իրականացրել է իններորդ թռիչքը: Արգելոցում դեռ առկա են 4-5 ծխացող օջախներ:

Лента

Рекомендуем посмотреть