ՀՀ-ում սևծովյան ցիկլոնը կհզորանա հատկապես երեկոյան ժամերին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում սևծովյան ցիկլոնը կհզորանա հատկապես երեկոյան ժամերին

2017-08-16 17:49 , Общество, 958

ՀՀ-ում սևծովյան ցիկլոնը կհզորանա հատկապես երեկոյան ժամերին

Անցած գիշերվանից ՀՀ տարածքում գործում է սևծովյան ցիկլոնը, գիշերը շրջանների զգալի մասում դիտվել է անձրև և ամպրոպ:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ այսօր, ժամը 16։00 դրությամբ, հանրապետության ողջ տարածքում երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով։ Եթե երեկ 16։00-ին Երևանում +35 աստիճան էր, ապա այսօր նույն ժամին +28 աստիճան է։

Ըստ կանխատեսումների՝ այսօր, կեսօրից հետո ցիկլոնը բավականին կհզորանա։ Հատկապես երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը գրեթե բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ, առանձին հատվածներում նաև հնարավոր է կարկուտ։

Օգոստոսի 17-ի ցերեկը ցիկլոնի ուժը որոշակի կթուլանա, սակայն շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևները կշարունակվեն։ Օգոստոսի 18-ից Հայաստանում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ։

Лента

Рекомендуем посмотреть