Որոշ խաչմերուկներում վաղվանից երթևեկությունն անընդհատ կլինի - RadioVan.fm

Онлайн

Որոշ խաչմերուկներում վաղվանից երթևեկությունն անընդհատ կլինի

2017-08-16 17:31 , Общество, 1182

Որոշ խաչմերուկներում վաղվանից երթևեկությունն անընդհատ կլինի

2017թ. օգոստոսի 17-ից Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց և Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այդ մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ նշելով, որ փոփոխություններն արվում են տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով:

Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արտաշիսյան փողոցից դեպի Բագրատունյաց պողոտա՝ Իսակովի պողոտայի ուղղությամբ, և Արշակունյաց պողոտայից դեպի Գ. Նժդեհի փողոց՝ Արցախի պողոտայի ուղղությամբ, երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Лента

Рекомендуем посмотреть