Արցախում հանգստացող վարչապետը «պատմական պահի» մասնակից է եղել - RadioVan.fm

Онлайн

Արցախում հանգստացող վարչապետը «պատմական պահի» մասնակից է եղել  

2017-08-16 16:24 , Общество, 1131

Արցախում հանգստացող վարչապետը «պատմական պահի» մասնակից է եղել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նախօրեին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի:

Ինրպես հայտնում են Արցախի կառավարության մամլո ծառայությունից՝ Մարտակերտ մայրուղու շինարարական աշխատանքներին և հիդրոէլեկտրակայանների կառուցմանը ծանոթանալուց զատ՝ վարչապետերը մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:

«Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է թողնելու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի՝ սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաև շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի, կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:

Лента

Рекомендуем посмотреть