Խոսրովում շարունակվում են ծխացող օջախների մարման աշխատանքները - RadioVan.fm

Онлайн

Խոսրովում շարունակվում են ծխացող օջախների մարման աշխատանքները

2017-08-16 14:52 , Общество, 893

Խոսրովում շարունակվում են ծխացող օջախների մարման աշխատանքները

Խոսրովի անտառի արգելոցում դեռ շարունակվում են առկա 4-5 ծխացող օջախների մարման աշխատանքները:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից նշում են, որ օգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:

Հանգեցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական և Զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը:

Մինչ այս պահը ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը հրդեհաշիջող շուրջ 6 թռիչք է իրականացրել արգելոցում:

Лента

Рекомендуем посмотреть