Դեպի Դադիվանք տանող ճանապարհահատվածն ամբողջությամբ ասֆալտապատվել է - RadioVan.fm

Онлайн

Դեպի Դադիվանք տանող ճանապարհահատվածն ամբողջությամբ ասֆալտապատվել է

2017-08-15 18:39 , Общество, 3720

Դեպի Դադիվանք տանող ճանապարհահատվածն ամբողջությամբ ասֆալտապատվել է

Սոթք-Մարտակերտ ճանապարհի՝ դեպի Դադիվանք տանող 1 կմ ճանապարհահատվածն ամբողջությամբ ասֆալտապատվել է: Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրայամյանը:

Նշենք՝ ճանապարհը դեպի Դադիվանք դժվարանցանելի էր դառնում հատկապես անձրևային եղանակին:

Դադիվանքը միջնադարյան վանական համալիր է Արցախի Հանրապետությունում։ Այն գտնվում է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։

Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ «Դադեն Թադեոս առաքյալի աշակերտն է եղել ու քրիստոնեության արշալույսին հավատ է բերել այստեղ ու այստեղ էլ նահատակվել։ Հենց նրա աճյունների վրա է կառուցվել եկեղեցին։ Իր ներկա տեսքը այն ձեռք է բերել 13-րդ դարում՝ միավորելով հայկական միջնադարյան ճարտարապետության լավագույն ավանդություները ՝ խոշոր շինություններ, զուսպ ուրվագծեր, որոնցում սակայն խաղում են լույսն ու ստվերը, նրբագեղ խաչքարներ, մեծ, արտահայտիչ որմնանկարներ։ Եվ, իհարկե, ճարտարապետության ու շրջակա բնապատկերի ներդաշնակություն: Դադիվանք այցելելը նշանակում է բացահայտել Կովկասի սիրտը»,-այսպես է կիսվել իր տպավորություններով Դադիվանք այցելած Իտալացի լրագրող Սիմոնե Ձոպելարոն:

Лента

Рекомендуем посмотреть