«Անընդհատ ասել, որ շոգ է և սրանով արդարանա՞լ». բնապահպանը անտառային հրդեհները համարում է պաշտոնյաների անպատասխանատվության հետևանք - RadioVan.fm

Онлайн

«Անընդհատ ասել, որ շոգ է և սրանով արդարանա՞լ». բնապահպանը անտառային հրդեհները համարում է պաշտոնյաների անպատասխանատվության հետևանք

2017-08-15 17:57 , Общество, 1229

«Անընդհատ ասել, որ շոգ է և սրանով արդարանա՞լ». բնապահպանը անտառային հրդեհները համարում է պաշտոնյաների անպատասխանատվության հետևանք

յրված անռատների վերականգնումը երազանք է, իսկ տեղի ունեցածը՝ բնապահպանական ողբերգություն: Այդ գնահատականն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրել է «Հայաստանի կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը՝ անդրադանալով այս օրերին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Վայոց ձորի Արտավան գյուղի անտառապատ տարածքում բռնկված խոշոր հրդեհներին:

Արտավան գյուղի անտառապատ տարծքում, նշենք, 5 օր առաջ բռնկված հրդեհը, որը փրկարարներին հաջողվեց ամբողջությամբ մեկուսացնել միայն այսօր, այրել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում էլ հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են. այս պահի դրությամբ հաղորդվում է շուրջ 16 կմ պարագծով բուսածածկ տարածքի այրման մասին, որից 360 հա մակերեսը՝ անտառներ է: «Կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել: Բուսատեսակների 70 տոկոսը կուտակված է այնտեղ, նույնն էլ՝ կենդանական աշխարհի»-նշել է Հակոբ Սանասարյանը:

Բնապահպանը այրված տարածքների վերականգնումը գրեթե անհնար է համարում: «Վերականգնման մասին, այժմ էդ ծավալները, որ տեսնում ենք, հնարավոր չէ մտածել: Այն տարածքները, որոնք արդեն ավերվել են, որտեղ կան հարյուրավոր էնդեմիկ բուսատեսակներ, եթե էդ գոտին ամբողջովին հրդեհվել է, դրա վերականգնման մասին անհնար է մտածել»,-նշել է նա՝ հավելելով, որ չափաբանական աշխատանքներից հետո միայն հնարավոր կլինի խոսել այդ մասին:

Բնապահպանական այս աղետը «Կանաչների միության» նախագահը բնակիչների անփութության և, առավելապես, պետական պաշտոնյաների անպատասխանատու վերաբերմունքի հետևանք է համարում. «Անընդհատ ասել, որ շոգ է և սրանով արդարանա՞լ: Այ հարգելի նախագահ, վարչապետ, անտառի տնօրեն, ղեկավարներ՝ ի՞նչ է՝ դուք ուզում եք երկիրը լինի խոնավ, արևով պակաս, որ կարողանաք կառավարել ու կանխարգելե՞լ վտանգները»,-հարց է ուղղել Հակոբ Սանասարյանը՝ եզրափակելով՝ պետական պաշտոնյաները սղոցում են պետության ողնաշարը:

Лента

Рекомендуем посмотреть