Հացիկ գյուղում ժամկետային զինծառայողի դին գտել են կախված վիճակում - RadioVan.fm

Онлайн

Հացիկ գյուղում ժամկետային զինծառայողի դին գտել են կախված վիճակում

2017-08-15 15:23 , Общество, 1202

Հացիկ գյուղում ժամկետային զինծառայողի դին գտել են կախված վիճակում

Շիրակի մարզի Հացիկ գյուղում նախօրեին երեկոյան հայնաբերել են ժամկետային զինծառայող, Հացիկի բնակիչ 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դին՝ կախված վիճակում:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննություն է կատարվում: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Ա.Սլոյանը 2017թ. օգոստոսի 13-ին՝ առավոտյան, ինքնակամ թողել է ծառայության վայրը և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։

Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները։

Лента

Рекомендуем посмотреть