Խոսրովի հրդեհի հարցով նախագահականում խորհրդակցություն է հրավիրվել - RadioVan.fm

Онлайн

Խոսրովի հրդեհի հարցով նախագահականում խորհրդակցություն է հրավիրվել

2017-08-15 13:15 , Общество, 1201

Խոսրովի հրդեհի հարցով նախագահականում խորհրդակցություն է հրավիրվել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ շահագրգիռ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը, մինչ այժմ իրականացված և հետագա կանխարգելիչ քայլերը, հրդեհների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուծման հնարավորությունները:

Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո Հանրապետության Նախագահին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է այդ պահի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի, ինչպես նաև մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված մեկ այլ անտառային հրդեհի մարման ուղղությամբ նախարարության և պետական այլ կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, նաև մասնավոր ընկերությունների աջակցությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները»:

Տոնոյանը զեկուցել է նաև հրդեհաշիջման աշխատանքներում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով ԱԻՆ-ից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ:

Лента

Рекомендуем посмотреть