Արցախում զինվոր է զոհվել - RadioVan.fm

Онлайн

Արցախում զինվոր է զոհվել

2017-08-14 18:34 , Общество, 1351

Արցախում զինվոր է զոհվել

Օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:

Այդ մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի ռազմական գերատեսչությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Лента

Рекомендуем посмотреть