Онлайн

Շոգը նպաստում է ագրեսիվության աճին. հոգեբան

2017-08-14 18:26 , Медицина, здоровье, 220

Շոգը նպաստում է ագրեսիվության աճին. հոգեբան

«Շոգը մի հանգամանք է, որը կարող է նպաստել ագրեսիվության աճին: Դրա դերը թեև որոշիչ չէ, այդուամենայնիվ, որոշակիէ»: Այս դիտարկումն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած սպանությունների եւդանակահարությունների փաստերին:

Հոգեբանի խոսքով՝ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ երբ տվյալ վայրում ջերմաստիճանը միջին նորմայից շատ ավելի բարձր է՝ ագրեսիվ դրսևորումներն աճում են. «Շոգը նպաստավոր ֆոն է ստեղծում դրա համար: Եթե էս երկիրը սովոր է 30 աստիճանի տակ իր ամառն անցկացնի, բայց 40, 41 է՝ դա լրացուցիչ սթրես է, որն էլ ծնում է ֆրուստրացիոն վիճակ, դա էլ ծնում է լարվածություն ու ագրեսիա»,-մանրամասնել է նա՝ ընդգծելով, որ կատաղության դոզան, այդ մի քանի կաթիլը, կարող է այնքա՜ն ավելանալ, որ հանգեցնի վարքագծային որակական փոփոխությունների:

Սամվել Խուդոյանը մարդկանց ագրեսիվության աճին նպաստող մեկ հանգամանք ևս մատնանշել է, այն է՝ գերհոգնածությունը. «Երկար ժամանակ անքնությունը, հանգիստ չունենալը, դեպրեսիվ վիճակը կարող է նպաստել դրան»,-ասել է նա:

Лента

Рекомендуем посмотреть