Կոչ՝ Խոսրովի անտառ շտապող կամավորներին - RadioVan.fm

Онлайн

Կոչ՝ Խոսրովի անտառ շտապող կամավորներին

2017-08-14 18:14 , Общество, 1390

Կոչ՝ Խոսրովի անտառ շտապող կամավորներին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների մոտ 150 աշխատակիցներ, արդեն երրորդ օրն է՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում են:

Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ըստ օպերատիվ տեղեկատվության` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 78 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ: Հրդեհի բռնկման փաստով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմում է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում:

Նախնական տվյալների համաձայն՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:

Лента

Рекомендуем посмотреть