Սևանա լճում ռուս զինծառայող է խեղդվել - RadioVan.fm

Онлайн

Սևանա լճում ռուս զինծառայող է խեղդվել

2017-08-14 17:24 , Общество, 1103

Սևանա լճում ռուս զինծառայող է խեղդվել

Նախօրեին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3 զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։

Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները։

Лента

Рекомендуем посмотреть