Վայոց ձորում 5 օր առաջ բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են - RadioVan.fm

Онлайн

Վայոց ձորում 5 օր առաջ բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

2017-08-14 16:38 , Общество, 1077

Վայոց ձորում 5 օր առաջ բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Այսօր ժամը 07:15-ի դրությամբ վերսկսվել են Վայոց ձորի մարզի Արտավան գյուղիանտառապատ ու խոտածածկ տարածքում օգոստոսի 10-ից բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:

Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:

Հրդեհի հետևանքով այրվել է 450-500 հա խոտածածկ և 80 հա անտառածածկ տարածք:

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրավականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։ Մշակվել է քննչական պլան, աշխատանքայի վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։

Լուսանկարները՝ ագրոէկոլոգ Գալուստ Նանյանի

Лента

Рекомендуем посмотреть