Онлайн

Արվելու է ամեն ինչ, որպեսզի տրանսպորտի գինը չթանկանա. փոխքաղաքապետ

2017-08-11 22:07 , Общество, 217

Արվելու է ամեն ինչ, որպեսզի տրանսպորտի գինը չթանկանա. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն այսօր ներկայացրել է հանրային տրանսպորտի ոլորտում նախատեսվող բարեփոխումները, որի շրջանակում թարմացվելու և արդիականացվելու է տրոլեյբուսային պարկը, տոմսային համակարգի բազմազանություն է լինելու, Երևանի փողոցներում բացառվելու են գազելները, որոնց ամվողջովին փոխարինելու են գալու միջին և մեծ ավոտբուսները:

Քաղաքապետարանը վարորդների ընտրության չափորոշիչներ է մշակելու՝ նրանց աշխատավարձը ներառելով տրանսպորտի սակագնի մեջ։

Փոխքաղաքապետի խոսքով՝ ֆինանսական միջոցների պատճառով մետրոյի նոր կայարանի ավելացում չի նախատեսվում, տրամվայի հետ կապված ծրագրեր էլ չկան:

Իսկ թե նախանշված ծրագրերը երբ կյանքի կկոչվեն՝ դեռ հստակ չէ, այդուհանդերձ, Երևանի փոխքաղաքապետը վստահեցրել է՝ անելու են «ամեն ինչ, որպեսզի տրանսպորտի գինը չթանկանա»:

Лента

Рекомендуем посмотреть