Онлайн

«Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանը դադարեցրել է 20 օր տևած հացադուլը

2017-08-10 19:43 , Право, 145

«Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանը դադարեցրել է 20 օր տևած հացադուլը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն այսօր դադարեցրել է հացադուլը:

Նշենք, որ անազատության մեջ գտնվող Վարդան Գերավետյանը՝ հայտարարած հացադուլով պահանջում էր որպես քաղբանտարկյալներ ճանաչել «Սասնա ծռեր» խմբի անդամներին, նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաև Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին և նրա խմբի տղաներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին: Պահանջվում էր նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերին» ընդհանուր բանտախցերից տեղափոխել առանձնացված խցեր։

«Հացադուլի դադարեցումը չի նշանակում պայքարից հրաժարվել, մենք աչալուրջ հետևումենք երկրում կատարվող իրադարձություններին եմիշտ պատրաստ ենք լինել մեր բազմաչարչար, կեղեքվող հայ ժողովրդի կողքին»,- ասել է Վարդան Գերավետյանը՝ իր պաշտպանի միջոցով հղած ուղերձում:

Рекомендуем посмотреть