Մատնահարդարման սրահների այցելուներին կոչ է արվում զգոն լինել - RadioVan.fm

Онлайн

Մատնահարդարման սրահների այցելուներին կոչ է արվում զգոն լինել

2017-08-10 17:50 , Общество, 1461

Մատնահարդարման սրահների այցելուներին կոչ է արվում զգոն լինել

Ռուսաստանում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ֆեդերալ ծառայությունը՝ Ռոսպոտրեբնադզորը, այսօր հանդես է եկել մատնահարդարման սրահներ այցելողներին ուղղված կոչով՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մատնահարդարման ծառայությունները՝ մաշկածածկույթի ամբողջականության վնասման հետ կապված, բնակչության համար համաճարակաբանական վտանգ են ներկայացնում. «Հեպատիտների, ՄԻԱՎ վարակների, սնկային հիվանդությունների եւ այլ վարակների տարածումը կանխելու համար մատնահարդարման մասնագետները պետք է իրականացնեն հակահամաճարակային միջոցառումների ամբողջ համալիրը»,-նշվում է ծառայության տարարած հաղորդագրությունում:

Ռոսպոտրեբնադզորը մատնահարդարման սրահներ այցելողներին կոչ է անում ավելի զգոն լինել եւ ընտրել այնպիսի սրահներ, որտեղ սարքավորումները մաքուր վիճակում են պահվում, իսկ մատնահարդարման համար անհրաժեշտ գործիքներն ախտահանում ու հատուկ փաթեթներում են պահում:

Ռոսպոտրեբնադզորը հարկ է համարում նաև նշել, որ յուրաքանչյուր հաճախորդի համար պետք է մեկանգամյա օգտագործման անջրաթափանց թղթե անձեռոցիկներ օգտագործվեն, իսկ յեղունգների խնամքի ծառայություն մատուցողներն էլ պարտավոր են օրենքի պահանջներին համապատասխան բժշկական ստուգումներ անցնել ու ունենալ անձնական բուժգրքույկներ:

Лента

Рекомендуем посмотреть