Առաջարկվում է ջուրը թանկացնել 14.3 դրամով - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է ջուրը թանկացնել 14.3 դրամով

2017-08-10 17:16 , Общество, 1032

Առաջարկվում է ջուրը թանկացնել 14.3 դրամով

«Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագների ճշգրտման հայտով:

Այդ մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ ինտերնետային կայքում այսօր հրապարակված տեղեկատվությունից:

Ընկերությունն առաջարկում է 1 խմ ջրի դիմաց ներկայում գործող 180 դրամ սակագինը հասցնել 194.3 դրամի, իսկ խոշոր բաժանորդների համար 1 խմ-ի դիմաց գործող 54 դրամ սակագինը սահմանել 58.3 դրամ:

Հանձնաժողովը հայտն ուսումնասիրելու է 80 օր ժամանակահատվածում:

Лента

Рекомендуем посмотреть