Անհայտ անձինք բանան ներկրող գործարարի սառնարանները ողողել են «կիսլատայով» - RadioVan.fm

Онлайн

Անհայտ անձինք բանան ներկրող գործարարի սառնարանները ողողել են «կիսլատայով»

2017-08-10 17:10 , Общество, 1199

Անհայտ անձինք բանան ներկրող գործարարի սառնարանները ողողել են «կիսլատայով»

«Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել։ Չգիտեմ ովա արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընկերության սեփականատեր Վահրամ Միրաքյանը՝ ընդգծելով, որ արաքի հեղինակները «լավ իմացել են ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլատան»։

Վահրամ Միրաքյանը դեպքի մասին տեղեկացրել է նաև 102 ծառայությանը, սպասում է ոստիկանության գործողություններին։ «Էս պահին կիսլատան շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ ոստիկանությունը գա, մատնահետքեր վերցնի կամ նման մի բան»,-եզրափակել է գրառումը գործարարը:

Лента

Рекомендуем посмотреть