ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր

2017-08-10 14:59 , Общество, 1859

ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի մեկից, ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, ըստ որի՝ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր:

«Կան երեխաներ, որոնք ավարտելով 9-ամյա դպրոցը՝ չեն շարունակում կրթությունը, իսկ սեպտեմբերից 1-ից պետք է պարտադիր հաճախեն կա՛մ ավագ դպրոց, կա՛մ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ միջին մասնագիտական ուսհաստատություն»,-այսօր լրագրողների հետ հետ հանդիպմանը խոսելով թեմայի շուրջ նշել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Կրթական գերատեսչության պաշտոնյան ընդգծել է, որ դպրոցն ավարտելուց հետո այդ երեխայի բազան ունենալու, ճշգրտելու եւ կրթությունը կազմակերպելու հետ կապված խնդիր կա. «Օրենքի պահանջ է, որ 2025թ-ից անցնելու ենք համընդհանուր ներառական կրթության կազմակերպման և կարիք կա կրթության առաձնահատուկ պայմանների կրթության իրավունքի իրացման հետ: Որոշ դեպքերում ծնողների չգիտակցելու կամ խնդրին լուրջ չվերաբերվելու դեպքում շատ երեխաներ կարող են դուրս մնալ կրթությունից: Դուրս մնացածների թվում հիմնականում այն երեխաներն են, որոնց վեց տարին լրանալուց ծնողը մտածում է փոքր է ու չի ուղարկում»:

Աշոտ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերից Լոռու մարզում մեկնարկելու է փորձնական ծրագիր, ըստ որի՝ կրթությունից դուրս մնացած երեխաները վաղ կհայտնաբերվեն եւ դպրոց կուղարկվեն: Համակարգը հանրապետությունում ամբողջովին ներդրվելու է 2018 թվականից:

Лента

Рекомендуем посмотреть