Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից եւ նման փորձերը կասեցվելու են։
Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրելով ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ վաղը, 18։30-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու։