Մեր դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկովը՝ ամերիկյան պատժամիջոցների մասին - RadioVan.fm

Онлайн

Մեր դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկովը՝ ամերիկյան պատժամիջոցների մասին

2018-08-14 17:44 , Мир, 1514

Մեր դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկովը՝ ամերիկյան պատժամիջոցների մասին

Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների օրինագիծը վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք պնդում ենք, որ սահմանափակող միջոցները չեն նպաստում մեր երկկողմ հարաբերություններին»,-նշել է նա։

ԱՄՆ Կոնգրեսն այսօր հրապարակել է առաջարկվող պատժամիջոցների օրինագիծը, որը ենթադրում է ռուսական պետական պարտատոմսերի գործառույթների խիստ սահմանափակումներ և ԱՄՆ տարածքում ռուսական պետական որոշ բանկերի գործունեության արգելք:

Հիշեցնենք՝ օգոստոոսի 8-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանվեն Սկրիպալների թունավորման համար: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերթի խոսքով՝ Միացյալ Նահանգները եզրակացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ:

Նշենք՝ օրեր առաջ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու Վաշինգտոնի հայտարարությունը գնահատել էր որպես տնտեսական պատերազմի մասին հայտարարություն։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть