Զինվորներին և նրանց ազգականներին իրազեկել են Օմբուդսմենին դիմելու ընթացակարգերի մասին - RadioVan.fm

Онлайн

Զինվորներին և նրանց ազգականներին իրազեկել են Օմբուդսմենին դիմելու ընթացակարգերի մասին

2018-08-13 15:00 , Право, 1627

Զինվորներին և նրանց ազգականներին իրազեկել են Օմբուդսմենին դիմելու ընթացակարգերի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։

ՄԻՊ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ տեղեկատվական թերթիկում ներկայացված են, թե ինչ իրավունքներ ունեն զորակոչիկները բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինչպես կարող են դիմել Պաշտպանին, ինչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, երբ կարող է այն դադարեցվել և մի շարք այլ հարցերի պատասխաններ:

Ներառված են նաև Պաշտպանի աշխատակազմի ու դրա տարածքային ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները:

Պաշտպանի աշխատակազմից վստահեցնում են, որ զորակոչիկների և զինծառայողների իրավունքների ու ազատությունների ապահովման ոլորտին առնչվող ցանկացած խնդիր գտնվում է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո:

Лента

Рекомендуем посмотреть