Արտաշատում գործարարները բարձրաձայնում են հարկային տեռորի մասին․ ծառայողական քննություն կանցկացվի - RadioVan.fm

Онлайн

Արտաշատում գործարարները բարձրաձայնում են հարկային տեռորի մասին․ ծառայողական քննություն կանցկացվի

2018-08-13 14:28 , Общество, 1306

Արտաշատում գործարարները բարձրաձայնում են հարկային տեռորի մասին․ ծառայողական քննություն կանցկացվի

Այսօր առավոտից Արտաշատում տեղի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել Արտաշատի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մասնաճյուղի դիմաց: Հավաքվածները բարձրաձայնել են, որ նախորդ տարվանից Արտաշատում իրենց հարկային տեռորի են ենթարկում:

«Վեց ամիս է՝ խանութ եմ բացել, սակայն դեռ որևէ օգուտ չունեմ, հարկերը ժամանակին վճարում եմ, բայց գալիս ու մի պատրվակ գտնում, խոշոր չափի տուգանք գրում` գնում են»,-դժգոհել է խանութներից մեկի սեփականատերը: Հավաքվածներից մեկի պնդմամբ էլ՝ «խանութներում ապրանք չկա, 300 հազարի ապրանք է, բայց հարկայինից գալիս 500-600 հազարի ակտ են գրում»։

«Խնդիրն այն է, որ Արտաշատի հարկային տեսչության գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանը (Ռաշիդ Մախմուդյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայրն է-խմբ․) տեռորի է ենթարկում մեզ, ու ամբողջ մարզը։ Տեռորի է ենթարկել բառի բուն իմաստով։ Անկախ նրանից՝ ինչ խանութ է՝ փոքր, միջին, թե մեծ, 13-14 հոգով մտնում են ստուգումների։ Մտնում են, տեսնում են խանութում պապիրոս չկա, փող չունի, որ առնի, ինքը 500-600 հազարի ակտ են գրում»,- խնդիրը բողոքի ակցիայի վայր մեկնած Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին է ներկայացրելառևտրականներից մեկը։

ՊԵԿ նախագահը բողոքավորներին հորդորելով վերադառնալ իրենց աշխատանքին՝ աշխատել օրենքի շրջանակներում, քաղաքացիներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ, վստահեցրել է, որ խնդրի առնչությամբ ծառայողական քննություն կնշանակի:

«Ես խոստանում եմ, որ հենց հիմա ծառայողական քննություն է անցկացվելու թե´ ձեր նշած անձի, թե´ տեսչության պետի և, ընդհանրապես, տեսչության գործողությունների վերաբերյալ»,-հավաքվածներին ասել է Դավիթ Անանյանը։

Лента

Рекомендуем посмотреть