«Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել»․Բագրատյանը հստակեցնում է Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին արտագաղթի թվերը - RadioVan.fm

Онлайн

«Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել»․Բագրատյանը հստակեցնում է Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին արտագաղթի թվերը

2018-08-13 14:22 , Политика, 1334

«Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել»․Բագրատյանը հստակեցնում է Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին արտագաղթի թվերը

Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել»,-այդ մասին գրել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թվի վերաբերյալ սոցիալական ցանցերում այս օրերին ակտիվորեն քննարկվող թեմային։

«Առաջին նախագահ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը 1022 հազ. մարդ։ 1989-1991թթ Հայաստան է եկել 400000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել (սահմանապահ ծառայություն ՀԽՍՀ-ում չկար)։ Հետագայում, այդ 400000-ից 340000 լքել է Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նրանց համար հատուկ ծրագրեր արին։ Այ նրանց ելքը ֆիքսվել է (արդեն կար սահմանապահ ծառայություն)։ 1994-ին այս ամենը ճշտվել է հատուկ հաշվառման շնորհիվ։ Ուրեմն, չի կարելի առանց մուտքը ֆիքսելու ֆիքսել միայն ելքը։ Բայց միևնույնն է, ԱՎԾ վեջը չի։ Ճիշտ թիվն է՝ այդ ամենից հանած 340000 կամ էլ 1-ին նախագահի 586 հազ ելքի կողքը նշել 340000 մուտք։ Այսինքն, իրականում 682 հազար և ոչ թե 1022 հազ ՀՀ քաղաքացի է լքել երկիրը»,-ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է Հրանտ Բագրատյանը։

Лента

Рекомендуем посмотреть