Հայաստանում որսաշրջանի ընթացքում առաջին անգամ չի թույլատրվի որսալ կաթնասունների - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում որսաշրջանի ընթացքում առաջին անգամ չի թույլատրվի որսալ կաթնասունների

2018-08-09 18:05 , Общество, 1467

Հայաստանում որսաշրջանի ընթացքում առաջին անգամ չի թույլատրվի որսալ կաթնասունների

Հիմք ընդունելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի 2018 թվականի հուլիսի 20-ի N2459-152 գրությամբ ներկայացված առաջարկությունները, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել է որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրաման:

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ հրամանում առաջին անգամ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս։

Բնապահպանության նախարարը նաև պաշտոնական գրություն է ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ որսաշրջանի ընթացքում կենսառեսուրսների օգտագործման պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների իրավական գործընթացի վերահսկողությունն ուժեղացնելու առաջարկով։

Лента

Рекомендуем посмотреть