Այրում-Նոյեմբերյան-Երևան երթուղին վերագործարկվել է - RadioVan.fm

Онлайн

Այրում-Նոյեմբերյան-Երևան երթուղին վերագործարկվել է

2018-08-09 13:11 , Общество, 1609

Այրում-Նոյեմբերյան-Երևան երթուղին վերագործարկվել է

«Այսուհետ երկար դադարից հետո գործելու է Այրում-Նոյեմբերյան-Երևան օրինական երթուղին»,-հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ընդգծելով, որ երթուղին սպասարկելու են Ford Transit մակնիշի նոր և հարմարավետ մեքենաներ (+անվճար WiFi)։

Երթուղին`Այրումից` 7:20, Նոյեմբերյանից` 8:00, Երևանից` 15:00։

Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիների բողոքների արդյունքում էլ՝ օգոստոսի 2-ից Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան համայնքները սպասարկող 205 երթուղում շահագործվեցին նոր միկրոավտոբուսներ՝ 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի մեքենաներ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть