Մայրաքաղաքի երթուղայիններում օտարերկրյա դրոշներ այլևս չեն լինի - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքի երթուղայիններում օտարերկրյա դրոշներ այլևս չեն լինի

2017-08-09 14:12 , Общество, 1588

Մայրաքաղաքի երթուղայիններում օտարերկրյա դրոշներ այլևս չեն լինի

Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտում առկա օտար պետությունների դրոշները հանվել են տրանսպորտային միջոցների սրահներից։ Այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Նա, հիշեցնենք, հուլիսի 24-ին նամակ էր ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում խնդրել էր համապատասխան քայլեր ձեռնարկել ավտոբուսներում և երթուղային տաքսիներում օտարերկրյա պետությունների դրոշների վերացման ուղղությամբ, քանի որ, նշել էր, «դրանց առկայությունն անթույլատրելի է, դա անարգանք է մեր պետականության հանդեպ»:

Արայիկ Հարությունյանն, ահա, տեղեկացնում է, որ արդեն պատասխան նամակ է ստացել, որի համաձայն ներքաղաքային երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների ուղևորասրահներից հանվել են օտար պետությունների դրոշները:

«Հիմա շատ կարևոր է, որ եթե նման երևույթ նկատեք կրկին, ինձ անպայման տեղյակ պահեք՝ նշելով տրանսպորտի համարը, պետհամարանիշը։ Սպասարկող ընկերությունների անունները նույնպես նշված են տրանսպորտային միջոցների մեջ»,- ուղևորներին է դիմում Արայիկ Հարությունյանը:

Лента

Рекомендуем посмотреть