Արցախի մի խումբ պատգամավորներ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

Արցախի մի խումբ պատգամավորներ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել

2018-08-07 16:17 , Право, 1949

Արցախի մի խումբ պատգամավորներ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ այսօր՝ օգոստոսի 7-ին, միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,-նշված է Անուշ Ղավայլանի գրառման մեջ։

Նշենք, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, կալանքի տակ է գտնվում հուլիսի 28-ից։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ հանդես են եկել նաև ՀՀ ԱԺ պատգամավորները՝ թվով 45-ը։ Նրանք անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը ներկայացրել են ՀՀ Գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նախօրեին հայտնեցին, որ ստացել են պատգամավորների միջնորդությունը և այն քննարկման փուլում է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть