Խուսափեք Հայաստան գալ Լարսով․ փոխնախարարը տեղեկացնում է - RadioVan.fm

Онлайн

Խուսափեք Հայաստան գալ Լարսով․ փոխնախարարը տեղեկացնում է

2018-08-06 14:56 , Общество, 1403

Խուսափեք Հայաստան գալ Լարսով․ փոխնախարարը տեղեկացնում է

Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Լարսի անցակետում այս ժամերի ընթացքում դեպի դրական որոշակի փոփոխություն կա, գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է։

«Ռուսական հատվածում հերթը նվազել է՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ»,-տեղեկացնում է փոխնախարարը, ով ժամեր առաջ փոխանցել էր, որ ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար։

Արմեն Փամբուկչյանը խնդրել էր քաղաքացիներին խուսափել այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ:

Лента

Рекомендуем посмотреть