ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Ըստ այդմ՝ օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-8-ին հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Նշվում է, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-4-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է, 5-8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: