Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարեցվել․ Դավիթ Տոնոյանը՝ հերքում է «Коммерсант»-ի տեղեկատվությունը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարեցվել․ Դավիթ Տոնոյանը՝ հերքում է «Коммерсант»-ի տեղեկատվությունը

2018-08-03 14:29 , Политика, 1637

Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարեցվել․ Դավիթ Տոնոյանը՝ հերքում է «Коммерсант»-ի տեղեկատվությունը

«Коммерсант» պարբերականի տեղեկատվությունը, թե Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա, մասնավորապես, 100 միլիոն դոլարի վարկը այժմ «մեծ հարցականի տակ» է գտնվում, չի համապատասխանում իրականությանը։

ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել՝ վստահեցնում է ՀՀ պաշտպանության նախարարը։

«100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում զենքի մատակարարումն ընթացքի մեջ է»,-Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ Հայաստանը զենք է ձեռք բերում ոչ միայն ՀԱՊԿ անդամ, այլ նաև այլ երկրներից:

«Коммерсант»-ի տեղեկատվությունը հերքել է նաև «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը։ «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Ֆոմինը։

Հիշեցնենք՝ նախօրեին ռուսաստանյան պարբերականը հրապարակած հոդվածում նշել էր, թե ռուսական կողմին հատկապես վրդովեցրել է ՀՀ նոր իշխանությունների կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքի առաջադրումը: Կրեմլում, ըստ պարբերականի, դա ընկալել են որպես լուրջ հարված ռազմական դաշինքի հեղինակությանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть