ՀՀՇ-ն ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին - RadioVan.fm

Онлайн

ՀՀՇ-ն ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

2018-08-02 18:22 , Политика, 2298

ՀՀՇ-ն ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Հայտնի է նաև ցուցակը գլխավորողի անունը։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի փոխանցմամբ՝ ՀՀՇ ցուցակը կգլխավորի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Նշենք նաև, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Ըստ այդմ՝ քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է՝ Կարգին Հայկոն, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть