Զենքի մատակարարումները ձախողվում են․«Коммерсант»-ը ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող սպառազինության մասին - RadioVan.fm

Онлайн

Զենքի մատակարարումները ձախողվում են․«Коммерсант»-ը ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող սպառազինության մասին

2018-08-02 15:13 , Политика, 1541

Զենքի մատակարարումները ձախողվում են․«Коммерсант»-ը ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող սպառազինության մասին

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա, գրում է «Коммерсант» պարբերականը:

«ՌԴ ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ պայմանագրի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է ստանար 100 միլիոն դոլարի վարկ՝ այժմ «մեծ հարցականի տակ» է գտնվում։ Այս պահին այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ է նրանց մոտ իրականում տեղի ունենում», - ասվում է հրապարակման մեջ:

Պարբերականը հստակեցնում է՝ առաջին փաթեթի շրջանակում նախատեսված զենքի և զինտեխնիկայի մատակարարումներն ավարտվել են։ Այն իրականացվել է Ռուսաստանի կողմից Երևանին հետ 2016-ին կնքած 200 մլն դոլարի վարկային համաձայնագրով։

Երկրորդ պայմանագիրը, ըստ «Коммерсант»-ի, ենթադրում է կրակային զենքերի, ինժեներական կապի և անձնակազմի տեղափոխման տրանսպորտային միջոցների մատակարարումների շարունակականություն:

«Հայաստանի Պաշտպանության նախարարության նախկին ղեկավարությունը ցանկանում էր ձեռք բերել նաև «Իսկանդեր-Է» երկրորդ խմբի մարտավարական համալիրը (դրա արձակման ութ սարքավորումները հայկական զինվորականներին տրամադրվել էին 2016 թվականին՝ առանձին համաձայնագրերով), նաև Սու-30ՍՄ կործանիչներ,-գրում է «Коммерсант»-ը՝ հավելելով,-այժմ այդ մտադրություններն օդում կախված են»։

ՌԴ պետական կառույցներում «Коммерсантъ»-ի աղբյուրների տեղեկություններով՝ ռուսական կողմին հատկապես վրդովեցրել է ՀՀ նոր իշխանությունների կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքի առաջադրումը: Կրեմլում դա ընկալել են որպես լուրջ հարված ռազմական դաշինքի հեղինակությանը, և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է գլխավորել մեկ այլ երկրի ներկայացուցիչ:

Лента

Рекомендуем посмотреть