Մեզ էլ լուրջ չէին ընկալում. Արարատ Միրզոյանը՝ Կարգին Հայկոյի թեկնածության մասին - RadioVan.fm

Онлайн

Մեզ էլ լուրջ չէին ընկալում. Արարատ Միրզոյանը՝ Կարգին Հայկոյի թեկնածության մասին

2018-08-02 14:12 , Политика, 1884

Մեզ էլ լուրջ չէին ընկալում. Արարատ Միրզոյանը՝ Կարգին Հայկոյի թեկնածության մասին

Ինչպե՞ս է արձագանքում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հասարակության շրջանում այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածուի շուրջ ձևավորված անլուրջ վերաբերմունքին․ լրագրողներն այսօր կառավարության նիստից առաջփորձել են տեղեկանալ Արարատ Միրզոյանից։

Ի պատասխան՝ առաջին փոխվարչապետն ասել է․ «Մեզ էլ լուրջ չէին ընկալում»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հուլիսի 29-ին կայացած վարչության նիստում որոշում կայացրեց Երևանի քաղաքապետի սեպտեմբերին կայանալիք ընտրությունում առաջադրել վերջերս նշյալ կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանի (առավել հայտնի է Կարգին Հայկո մականունով) թեկնածությունը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть