Դավիթ Բաբայանը Զոյա Թադևոսյանին խորհուդ է տալիս տեղափոխվել Բաքու․ ազատագրված տարածքները հանձնելու հայտարարության արձագանքները - RadioVan.fm

Онлайн

Դավիթ Բաբայանը Զոյա Թադևոսյանին խորհուդ է տալիս տեղափոխվել Բաքու․ ազատագրված տարածքները հանձնելու հայտարարության արձագանքները

2018-08-01 18:35 , Политика, 1792

Դավիթ Բաբայանը Զոյա Թադևոսյանին խորհուդ է տալիս տեղափոխվել Բաքու․ ազատագրված տարածքները հանձնելու հայտարարության արձագանքները

«Այդ կինը հայերեն է խոսում, բայց դա չի նշանակում, որ նա հայերեն է մտածում, կամ իր սիրտն ու ոգին հայկական է»,-այդ մասին «168.am»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Բաղդասարյանի երեկ հնչեցրած հայտարարությանը։

Նշենք, որ Զոյա Թադևոսյանը հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել էր, թե Արցախյան պատերազմում ազատագրված տարածքներն Արցախի տարածքները չեն։ «Դրանք ազատագրված են մեր բնութագրմամբ։ Ըստ էության, դուք լավ գիտեք, և այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են»,-ասել էր նա։

Դավիթ Բաբայանը Զոյա Թադևոսյանին խորհուրդ է տվել ուսումնասիրել նորագույն պատմությունը։ Բաբայանը շեշտել է, որ «պատմությունն ու իրականությունը ցույց են տվել, որ Արցախը՝ որպես ինքնուրույն, անկախ երկիր, չի կարող գոյատևել նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, որովհետև հակառակորդն անմիջապես հարձակվել է և փորձել ոչնչացնել մեզ։ Մեր կողմից մեր իսկ պատմական հայրենիքի ազատագրումը եղել է պարտադրված որոշում»։

«Մենք արյուն ենք թափել, մեր լավագույն տղաները մահացել են, որ այս անհատը գա և այսպիսի շիզոֆրենիկ հայտարարություններ անի՞։ Ո՞վ է նա։ Սա սարսափելի բան է, լավագույն դեպքում՝ այդ կինը հոգեկան խանգարում ունի, գլուխը լավ չի աշխատում, պետք է գնա բժշկի։ Ի՞նչ է նշանակում՝ դրանք Արցախի կամ հայկական պատմական տարածքներ չեն»-,միաժամանակ ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղարը՝ տիկին Թադևոսյանին խորհուրդ տալով տեղափոխվել Բաքու։

«Ի՞նչ է, մենք դե՞մ ենք, որ Արդբեջանի հետ մեր հարցերը կարգավորենք, և խաղաղություն լինի։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ դեմ ենք, չարաչար սխավում է, բայց ձև կա։ Այս ցնորամիտ գաղափարները նշանակում են՝ Արցախի կոտորած, իսկ եթե Արցախի պետականությունը վերանա, դա Մայր Հայաստանի կործանում է։ Ի՞նչ է, ուզում է Մայր Հայաստանը կործանի՞ այս տիկինը։

Եթե ուզում է կործանի, թող գնա Բաքու ապրի։ Նրանք շատ մեծ ուրախությամբ նրան կտանեն, Սաֆարովի հետ թող մի շենքում բնակարան տան, այնտեղ էլ բնակվի։ Այս ի՞նչ հայտարարություն է անում»,-նշել է Դավիթ Բաբայանը։

Նշենք նաև, որ Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը անդրադառնալով Զոյա Թադևոսյանի հայտարարություանը՝ նշել է, որ նա արտահայտել է իր անձնական կարծիքը, որը Կոնգրեսի դիրքորոշումը չէ:

Զոյա Թադևոսյանի հայտարարության առնչությամբ նիստ է գումարել ՀՅԴ Արցախի ԿԿ-ն։ Որոշում է կայացվելհամապատասխան քայլեր ձեռնարկել՝ իրավական գործընթաց սկսելու համար:

«Տիկին Թադեւոսյանի հնչեցրած տեսակետը ԱՀ Սահմանադրությանը դեմ գնալու կոչ է: Այդ կոչով վտանգվում է Արցախի տարածքային ամբողջականությունը և Արցախի ինքնիշխան պետություն լինելու հանգամանքը:

Մեզ չի բավարարում քաղաքական ուժերի եւ անհատների քաղաքական գնահատականները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն որոշել է հարցը տեղափոխել իրավական եւ քաղաքական դաշտ: Պաշտոնական գրությամբ դիմելու ենք Արցախի Հանրապետության նախագահին՝ որպես ԱՀ Սահմանադրության երաշխավոր, եւ ԱՀ դատախազությունից պահանջելու ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել»,-նիստի ավարտին «Ապառաժ»-ին տեղեկացրել է ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть