ՀՀ-ում այս կիրակի գնացքով՝ բացառությամբ էքսպրեսի, երթևեկեք անվճար - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում այս կիրակի գնացքով՝ բացառությամբ էքսպրեսի, երթևեկեք անվճար

2018-08-01 14:49 , Общество, 1405

ՀՀ-ում այս կիրակի գնացքով՝ բացառությամբ էքսպրեսի, երթևեկեք անվճար

Երկաթուղայինների օրը` օգոստոսի 5-ին, երթևեկությունը մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ №100/101 Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսի։ Այդ մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

«Հայաստանի երկաթուղայինները նույնիսկ իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին»,-նշում են ընկերությունից՝ հավելելով, որ այս տարի Հայաստանի երկաթուղայինները բացի մասնագիտական տոնից նշում են նաև «ՀԿԵ» ՓԲԸ 10-ամյակը:

Նախորդ տարի, հիշեցնենք, երկաթուղայինները տոնեցին երեք հոբեյլան՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը և Հայաստանի երկաթուղու էլեկտրաֆիկացման 50-ամյակը:

Лента

Рекомендуем посмотреть