ՀՀ-ից Վրաստան մաքսանենգ ճանապարհով 10 հազար կգ-ից ավելի խեցգետնի տեղափոխման փաստով հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ից Վրաստան մաքսանենգ ճանապարհով 10 հազար կգ-ից ավելի խեցգետնի տեղափոխման փաստով հարուցվել է քրգործ

2017-08-08 18:12 , Право, 1624

ՀՀ-ից Վրաստան մաքսանենգ ճանապարհով 10 հազար կգ-ից ավելի խեցգետնի տեղափոխման փաստով հարուցվել է քրգործ

Վրաստանի ֆինանսների նախարարության հետախուզական գործակալության կողմից եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-որոնողական միջոցառումների և հետախուզական գործողությունների արդյունքում, Վրաստանի մաքսային սահմանին, մեծ քանակությամբ ապրանք տեղափոխելու փաստով օրենքը խախտելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ձերբակալվել, «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:

Հետաքննությամբ պարզվել է, որ նշված անձը սառնարանային բեռնատար մեքենայով, Հայաստան- Վրաստան սահմանային կետում (Սադախլո) մաքսային վերահսկումից թաքցնելով, Հայաստանից Վրաստան է փորձել տեղափոխել 10 339 կգ կենդանի խեցգետին եւ 1 110 կգ ապխտած ձուկ:

Սահմանում ներկայացրած դեկլարացիայի համաձայն, Հայաստանի քաղաքացին պիտի տեղափոխեր տարբեր տեսակի մրգեր, մինչդեռ հետաքննական գործողությունների արդյունքում մեքենայում գտել են մեծ քանակությամբ ձուկ եւ խեցգետին:

Հետախուզական ծառայության աշխատակիցները ՀՀ քաղաքացուց վերցրել են 35 310 լարի արժողությամբ ապրանքը:

Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը ենթադրում է 5-7 տարվա ազատազրկում:

Лента

Рекомендуем посмотреть